Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հունիսի 23-ին, մեկնարկել է երթ ի պաշտպանություն հունիսի 20-ին ձերբակալված եւ հունիսի 22-ին կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ երթի մասնակիցները քայլելով Երեւանի կենտրոնական փողոցներով, հորդորում են քաղաքացիներին համախմբվել եւ պայքարել հանուն Ժիրայր Սեֆիլյանի ազատության:

Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին»,  «Փառք Սեֆիլյանին» «Պահանջում ենք ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին»:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա  դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։