Մտավոր խնդիրներ ունեցող Մա Ցիսյան անունով չինացին անհետ կորել էր 7 տարի առաջ: Դատական փորձաքննության բժիշկները հարազատներին հայտնել են, որ տղամարդն ավտովթարի է ենթարկվել եւ մահացել: Դրանից հետո մինչեւ 2012 թվականը տղամարդուն որոնող հատուկ ծառայությունները դադարեցրել են աշխատանքը:

Ըստ Informing-ի, Մա Ցիսյանի հարազատները շքեղ հուղարկավորություն են կազմակերպել, եւ չափազանց զարմացել, երբ երեք տարի անց «հագուցյալն» այն աշխարհից վերադարձել է: Նրան տեսել են սեփական գերեզմանի մոտ կանգնած:

Պարզվել է, որ այսքան տարի տղամարդն աշխատել է տեղական անօրինական ձեռնարկություններից մեկում: Եվ, հավանաբար, դեռ երկար տուն չէր գա, եթե աշխատանքից չազատեին:

Հիմա տեղի իշխանությունները փորձում են պարզել, թե ում են հուղարկավորել Մա Ցիսյանի փոխարեն: