Լեռնային Ղարաբաղում տեղական հանրաքվե է ացկացվելու, որի միջոցով որոշվելու է Քաշաթաղի շրջանի Տանձուտ եւ Ծիծեռնավանք գյուղերը միավորելու հարցը: Հանրաքվեի առաջարկով ԼՂՀ կառավարությանն է դիմել Քաշաթաղի շրջանի վարչակազմը: Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 27-ին:

Իսկ նման անհրաժեշտություն առաջ է եկել այն բանից հետո, երբ ամիսներ առաջ Տանձուտ գյուղում համայնքապետի հերթական ընտրության ժամանակ ոչ ոք չի առաջադրվել:

Նշենք, որ ԼՂՀ օրենսդրության համաձայն, հանրաքվեն կայացած է համարվում, եթե կողմ է քվեարկում մասնակիցների կեսից ավելին, սակայն նրանց թիվը չպետք է պակաս լինի ցուցակներում ընդգրկվածների 1/3-ից: