Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում ոստիկանության շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբուրին:

Միջադեպի հետեւանքով ավտոբուսի վարորդ է զոհվել, 2 ոստիկան վիրավորվել է:

Ըստ Gazeta-ի, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը: