Անկարայի համալսարանի հիվանդանոցում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Մինչ այդ հայտնել էին երեք զոհերի ու մեկ տուժածի մասին:

Մինչ այդ Dogan գործակալությունը հայտնել էր, որ հիվանդանոցին կից դեղատան աշխատողը վիճել էր մի խումբ տղամարդկանց հետ, հետո հանել էր զենքը ու սկսել կրակել: Դրա հետեւանքով երեք մարդ տեղում մահացել է:

«Ֆրանս Փրես» գործակալությունը հայտնում է, որ տուժածներից մեկն էլ է մահացել ստացված վիրավորումներից:

Ոստիկանությունը ձերբակալել է կրակող Էնվեր Տ.-ին, որը հայտնել է, որ գործընկերները իրեն մեղադրել են գողության մեջ, դրա համար էլ ինքը կրակել է նրանց վրա: