Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին:

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, այս պահի դրությամբ Ժիրայր Սեֆիլյանը ենթարկվել է բժշկական զննության:

Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից: