Հորդառատ անձրեւի եւ ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են ջրատարները, ինչի հետեւանքով քանդվել է ճանապարհի երթեւեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրեւի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։





























