Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Խորհրդի նիստ:

Խորհրդի նիստում ներկայացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված 4+4+4 ձեւաչափի շրջանակներում բանակցությունների ընթացքը եւ ստորագրված համաձայնության դրույթները:

Քննարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անհրաժեշտ լիցենզավորմանը մասնակցելու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նիստն անդրադարձել է նաեւ առաջիկայում Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի, ինչպես նաեւ մի շարք այլ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցին: