Երեւանում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը, որից հետո կհնչի Հռոմի Ֆրոնցիսկոս Պապի համամիութենական աղոթքը  հանուն խաղաղության: (ֆոտոռեպորտաժ)

Արարողությունը տեղի է ունենում Երեւանի Հանրապետության հրապարակում:

Արարողությունից առաջ հրապարակում հավաքվածները մեծ էկրանների դիտեցին կադրեր Սուրբ Պատարագից, որը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 21-ին, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում՝ Հռոմի Պապի գլխավորությամբ: Այդ Պատարագը նվիրված էր Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Էկումենիկ արարողությունը կմատուցեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Հրապարակում հավաքվեն են հազարավոր հավատացյալներ՝ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից, նաեւ Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից եւ այլ երկրներից ժամանած ուխտավորներ:

Էկումենիկ արարողությանը ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության անդամներ, Երեւանում աշխատող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: