Վանաձորում այսօր՝ հունիսի 26-ին,   տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով «Շտապօգնության» մեքենայի բժիշկ Էրիկ Սարգսյանը չի տուժել, իսկ  բուժքույր Լիանա Ավետիսյանի եւ վարորդ Ռաֆիկ Մանուչարյանի վիճակը բավարար է: Այս մասին  NEWS.am-ին ասացին Վանաձորի ԲԿ-ից:

Տուժած բուժքույրն ունի կրծքավանդակի սալջարդ, գլխուղեղի ցնցում, իսկ վարորդը ձեռքերի սալջարդ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում  այսօր ժամը 17-ի սահմանում Վանաձորի Զորյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում իրար են բախվել են Վանաձորի «Շտապօգնության» Ford Transit մակնիշի 633 OP 61 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 33 05 GV համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: