Երեւանում այսօր` հունիսի 26-ին, ձկնորսը ձուկ բռնելիս ցանցով 25 օձ է դուրս բերել գետին:

ԱԻՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից օձերով ցանց է դուրս բերել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, դրանում 25 օձ կա, որից 24-ը՝ սատկած:

Փրկարարներն իժ տեսակի օձերը տեղափոխել են անվտանգ տարածք: