Երեւանում  ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունիսի 26-ին ուշ երեկոյան Երեւանյան լճի մոտ գտնվող մի հյուրանոցում հայր ու որդի վեճի են բռնվել մի երիտասարդ աղջկա հետ, որի ժամանակ  հարվածներ հասցրել կնոջը:

Միջադեպի ականատեսները դիմել են իրավապահներին, որից հետո նշված վայրից բերման են ենթարկել 24-ամյա  եւ 50-ամյա տղամարդկանց Ավելի ուշ պարզվել է`նրանք հայր եւ որդի են:

Թե ինչի պատճառով են  կողմերը վիճել,  հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: