Բաքվում անհայտ անձը մտել է հարսանյաց զգեստների խանութ եւ 100 հազար մանաթի ապրանք փչացրել։

«Ենի Մուսավաթի» փոխանցմամբ՝ տարօրինակ միջադեպը գրանցվել է Բաքվի կենտրոնական Ադրբեջան պողոտայում։

Խանութի տերը իր խանութը բացել էր առավոտյան ժամը 11-ին, եւ այդ ժամանակ անհայտ տղամարդը ներխուժել էր խանութ։ Նա հարսանեկան զգեստների վրա սեւ ներկ էր լցրել եւ դիմել փախուստի։

Ոստիկանությունը փնտրում է չարագործին։