Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրությունում: