Հունիսի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իր սպասարկած վարչական տարածքում ծառայություն կատարելիս Այգեստան գյուղի Բաղրամյան փողոցում նկատել է, որ 39-ամյա Արսեն Ո.-ի ձեռքին մեկփողանի ողորկափող որսորդական հրացան կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արսեն Ո.-ն հայտարարել է, որ «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապին, եւ իր մոտ գտնվում է առանց համապատասխան փաստաթղթի:

Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: