Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել Թուրքիայի հետ տուրիստական կապերը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta–ն։
«Մենք մեր  հերթին Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք, որ տուրիստական նպատակներով Թուրքիա այցելած Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգության ապահովման համար սպառիչ միջոցների կձեռնարկվեն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, նշվում է, որ տուրօպերատորներն ու ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է պատասխանատվությամբ մոտենան Թուրքիա իրենց այցերի պլանավորմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր չեղարկել Թուրքիայի դեմ տուրիստական պատժամիջոցները, ինչպես նաեւ սկսել երկրների միջեւ առեւտրա–տնտեսական հարաբերությունների կարգավորման  գործընթացը։