Երեւանում Նալբանդյան փողոցում գտնվող սրճարանում հունիսի 30-ին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  «Լագոնիթ» սրճարանում գիշերը հաճախորդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում ծեծի է ենթարկվել 22-ամյա երիտասարդ։

Սրճարանի աշխատակիցները ստիպված են եղել դիմել իրավապահներին, որոնք երեք հոգու բերման են ենթարկել։

Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։