ՏուրՍտատ Զբոսաշրջային կայքը վերլուծել է 2016-ի I եռամսյակում Ռուսաստան ներգնա զբոսաշրջության ամփոփիչ տվյալները   (2016-ի հունվարի 1-ից մինչեւ  մարտի 31):

Հայաստանը դեպի Ռուսաստան ներգնա զբոսաշրջության թվերով տասներորդ տեղն է զբաղեցնում: 2016-ի առաջին երեք ամսում Հայաստանից Ռուսաստան 63 հազար զբոսաշրջային ուղեւորություն է կատարվել:

Դեպի Ռուսաստան արտագնա ուղեւորությունների ամենամեծ թիվը, 2016-ի I եռամսյակի տվյալներով, եղել է Մոնղոլիայից (113 հազար ուղեւորություն, +38 տոկոս 2015-ի առաջին եռամսյակի համեմատ) եւ Էստոնիայից (74 հազար, +6 տոկոս):

2016 –ի I եռամսյակի տվյալներով դեպի Ռուսաստան զբոսաշրջային ուղեւորությունների թվով թոփ 10 երկրների ցուցակը կազմել են Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Մոնղոլիան, Աբխազիան, Չինաստանը, Էստոնիան եւ Հայաստանը: 

Մոնղոլիան, Աբխազիան եւ Էստոնիան զբաղեցրել են Ուզբեկստանի, Մոլդովայի եւ Գերմանիայի տեղը 2016-ի I եռամսյակում դեպի Ռուսաստան ներգնա զբոսաշրջության առաջին տասը երկրի ցուցակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: 

Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով (Ռոսստատ) դեպի Ռուսաստան ներգնա ուղեւորությունների թիվը 2016-ի I  եռամսյակում կրճատվել է   29 տոկոսով` մինչեւ 3.48 մլն, մեկ տարի առաջվա 4.91 մլն-ի համեմատ: