Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է թուրքական իշխանությունների հետ ցանկացած մակարդակի բանակցություններ վարել:  

«Խնդրեմ, նախարարներն էլ կզբաղվեն դրանով, եւ փոխվարչապետները, ես ինքս էլ պատրաստ եմ զբաղվել դրանով», — ասել է նա Սերգեյ Բրիլեւի հետ «Շաբաթօրյա լուրեր» ծրագրում հարցազրույցում, որից մի հատված է ցուցադրել   «Ռոսիա 1» հեռուստաալիքը:

Հունիսի 30-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է հանել պատժամիջոցները Թուրքիայի վրայից: