ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիայի» առաջնորդ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ Ռուսաստանը կարողացել է գյուղատնտեսությունը մինչեւ այնպիսի մակարդակի զարգացնել, որ կարող է ինքն իրեն կերակրել:   

Խոսելով իշխանության կուսակցության նախընտրական ծրագրի մասին` Մեդվեդեւը նշել է, որ  «Եդինայա Ռոսիան» ընտրությունների է գնում` հասկանալով ընտրողների առաջ պատասխանատվությունը, ՌԴ-ի կայուն զարգացումը շարունակելու առաջարկով:   

«Հենց դա` կայուն զարգացումն է նախընտրական ծրագրի էությունը: Ես ձեզ այնուամենայնիվ կասեմ, թե մենք ինչ ենք առաջարկում:  Մենք պատրաստ ենք շարունակել սոցիալական կարեւորագույն ծրագրերը` ներառյալ նյութական կապիտալը, նպաստներ վճարել, զբաղվել կենսաթոշակային համակարգի կատարելագործմամբ: Այդ ամենը մտել է «Եդինայա Ռոսիայի» ծրագրի մեջ: Դրա մեջ մտել են նաեւ տնտեսության կատարելագործման, գյուղատնտեսության զարգացման մեր առաջարկները», — ասել է Մեդվեդեւը «Շաբաթվա լուրեր» ծրագրին տված հարցազրույցում:

«Ես երկար չեմ խոսի այն մասին, թե ինչ է քննարկվել համագումարին, բայց կհիշատակեմ սոսկ մեկ օրինակ: Վերցնենք մեր գյուղատնտեսությունը: Մենք կարողացել ենք գյուղատնտեսությունը զարգացնել մինչեւ այնպիսի մակարդակ, որ  ինքներս մեզ կերակրում ենք: Եվ ոչ միայն կերակրում ենք, այլեւ հացահատիկ եւ մի շարք այլ մթերքներ ենք մատակարարում արտահանման համար:  Ինչու եմ խոսում այդ մասին. հավանաբար ոչ բոլորն են հիշում եւ գիտեն, որ Խորհրդային Միությունը հսկայական քանակությամբ հացահատիկ էր գնում: Մեր քաղաքական հակառակորդները երբեմն մեզ ասում են. ինչ լավ գյուղատնտեսություն կար խորհրդային ժամանակաշրջանում: Ի՞նչ գյուղատնտեսություն: Ուտելիք չկար», — հայտնել է ՌԴ վարչապետը: