Այնուհետեւ անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների…

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում եւ տարբեր ձեւաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն եւ դառնան քննարկման առարկա:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: