Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան Սիրիայի վերաբերյալ մի շարք զիջումների կգնա, հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով մի շարք աղբյուրների, հայտնում է Gazeta-ն:
Պարբերականի տվյալներով, Անկարան կարող է մեղմել Սիրիայի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես` կենտրոնանալ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վրա եւ հրաժարվել սիրիական քաղաքական վարչակարգի անհապաղ փոփոխման պահանջից:
«Փոխզիջումներ եւ զիջումներ կլինեն քրդերի եւ ապստամբների վերաբերյալ: Սակայն Թուրքիան ամբողջությամբ չի հրաժարվի ընդդիմությունից, դա նրա շահերից չի բխում», — հայտնել է «Ֆաստակիմ Կամա Ումիրտ» ապստամբների խմբի ղեկավար Էզզեդին ալ-Սալամեն:
Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ Թուրքիան դեռեւս մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Սիրիայում դիրքորոշման մեղմման միջոցներ էր ձեռնարկել: Դրանց թվում է հետախուզության պետի պաշտոնանկությունը, որը պատասխանատու էր սիրիական խնդիրների համար, ինչը կարող է խոսել Բաշար Ասադի հետ գործարքի պատրաստակամության մասին:





























