Հուլիսի 1-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է:

Ոտիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ժամը 21.30-ին, նշված վայրից բերման է ենթարկել 46-ամյա Աբրահամ Ա.-ին, 37-ամյա Ավետիք Ե.-ին, 29-ամյա Գեղամ Կ.-ին եւ 46-ամյա Կարեն Խ.-ին:

Պարզվել է, որ ժամը 21.10-ին նշված վայրում իրար են բախվել Գեղամ Կ.-ի վարած «ԿամԱԶ»   մակնիշի ավտոմեքենան եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով Գեղամ Կ.-ն ստացել է մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել Աստրա»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, վթարի հետեւանքով Գեղամ Կ.-ի ուղեւոր Կարեն Խ.-ն նույնպես ստացել է վնասվածք:

Կատարվում է քննություն: