Երեւանի Ագաթանգեղոսի շենքերից մեկի 7-րդ հարկից նախնական տվյալներով սելֆի անելու ժամանկ ընկած 16-ամյա աղջկա ծնոտը հուլիսի 1-ին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրան հուլիսի 2-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
Հիվանդանոցից տեղեկացրին, որ16-ամյա աղջիկն արդեն լավ է, ապաքինվում է:
Նշենք, որ ըստ ոստիկանության ունեցած նախնական տվյալների՝ 16-ամյա աղջիկը աղջիկը պատշգամբին նստած սելֆի անելիս է եղել, երբ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել 7-րդ հարկից: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:





























