Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացաց հորդառատ անձրեւի պատճառով Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհին ջրաբերուկներ են լցվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով՝ դարձնելով այն դժվարանցանելի: