Հանրապետության տարածքում հուլիսի 4-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 4-ին երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,

Կոտայքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,

Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+24,

Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը` +1719, ցերեկը` +32+33,

Արմավիրում՝ գիշերը` +1719, ցերեկը` +32+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +31+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +22+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +25+28։