Ռուսական ավիաընկերությունները կարող են բավարար քանակությամբ օդային փոխադրամիջոց չունենալ՝ դեպի Թուրքիա ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: Ըստ RNS-ի, այս մասին հայտարարել է ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը:
«Հիմա ուղեւորափոխադրումների ամենաթեժ շրջանն է, եւ ավիաընկերություններին ազատ օդանավեր տրամադրելու հնարավորություն չկա: Արդեն շահագործվող օդանավերից թուրքական ուղղության համար առանձնացնելը դյուրին չէ»,- ասել է Օկուլովը: Նա նշել է, որ այդ պատճառով մեծանում է չվերթների հետաձգման վտանգը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա չարթերային չվերթների իրականացման, ինչպես նաեւ տուրփաթեթների վաճառքի արգելքը չեղարկելու մասին:




























