Իսրայելի տարածքով Գազայի հատվածին թուրքական օգնության առաջին խմբաքանակն է ուղարկվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիան եւ Իսրայելը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր ստորագրեցին:

Աղբյուրի համաձայն, շուրջ 11 տոննա օգնություն, այդ թվում՝ հագուստ, խաղալիքներ եւ դեղորայք, թուրքական նավերով ուղարկվել է իսրայելական Աշդոդ նավահանգիստ: