Հալեպի մի շարք շրջանների հրթիռակոծության արդյունքում 6 խաղաղ բնակիչ է տուժել: Այս մասին գրում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Հուլիսի 4-ին ահաբեկչական խմբավորումները կրկին խախտել են մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը՝ հրթիռակոծելով Իդլեբ նահանգի Ալ-Ֆուա բնակավայրը:
Տեղական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Բեննեշից զինված խմբավորումների հրթիռակոծության հետեւանքով մեկ կին է վիրավորվել, ինչպես նաեւ զգալի նյութական վնաս է հասցվել:





























