ԱԻՆ փրկարարական ծառայությունը հուլիսի 4-ին  ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ նախնական տվյալներով կայծակի հետևանքով սատկել է 4 խոշոր եղջերավոր անասուն:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: