Ծաղկաձորի քոթեջներից մեկից այսօր՝ հուլիսի 4-ին,  թունավորման ախտանիշներով 5 քաղաքացի է տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ քաղաքացիները թունավորվել են շմոլ գազից: Նրանց մեջ կա 3 տարեկան երեխա, որի վիճակը   լավ է, մեծահասակներից 36-ամյա Արմեն Ալավերդյանի, 32-ամյա Իրինա Այվազյանի եւ 28-ամյա Անի Շահվերդյանի վիճակը ծանր է, իսկ 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանինը՝ միջին ծանրության:

Նշենք, որ  թունավորված քաղաքացիները Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչներ են, նրանցից  երկուսը Սայաթ-Նովա գյուղի գյուղապետի որդին ու հարսն են: