Իրաքի իշխանություններն ի կատար են ածել 5 բանտարկյալների նկատմամբ ավելի վաղ կայացված մահվան դատավճիռը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France Presse-ը:
Իշխանությունները, սակայն, չեն նշել, թե ինչ հանցագործության համար են բանտարկյալներն արժանացել բարձրագույն պատժի:
Ավելի վաղ «Աս Սումարիա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հանձնարարել է անհապաղ ի կատար ածել բոլոր ահաբեկիչների նկատմամբ կայացված մահվան դատավճիռները:





























