Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կիրակի տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն 213 մարդ է զոհվել, շուրջ 200 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Իրաքի իշխանություններին:

Խոշոր ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի կենտրոնական Էլ Քարադա առեւտրային թաղամասում ականապատ ավտոմեքենա է պայթել: Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին երկրում եռօրյա սուգ է հայտարարել եւ խոստացել պատժել հարձակման պատասխանատուներին:

Ըստ RFI-ի, Բաղդադում պայթյունն իրականացվել է իրաքյան կառավարական ուժերի կողմից Էլ Ֆալուջա քաղաքն ԻՊ-ից ազատագրելուց մեկ շաբաթ անց: