Բեռլինում լքված տունն ազատելու դեմ ակցիային, որը ներկայում զբաղեցրել են ձախ արմատականները, շուրջ 3500 մարդ է մասնակցել: Ֆրիդրիխսհայնե շրջանում անցկացված ցույցերը վերածվել են անկարգությունների, ինչի հետեւանքով 86 ցուցարար է ձերբակալվել, երեքի դեմ գործ է հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է DW-ն:

Անկարգությունների ընթացքում 123 ոստիկան է տուժել: Ակցիայի առիթը, որն արդեն ամենաագրեսիվն են որակել վերջին հինգ տարվա ընթացքում, Rigaer Straße 94 հասցեում գտնվող լքված շենքն ազատելու պահանջն է. ձախ արմատականներն այն զբաղեցրել են ապօրինաբար:

Ոստիկանության տվյալներով, ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: