Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Շիվրաջ Սինգհ Չոուհանը:

PTI գործակալության փոխանցմամբ, կիրակի նահանգի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել՝ պատասխանատու մարմիններին հանձնարարելով լիարժեք պատրաստվածության մակարդակի բերել արտակարգ ծառայությունները: Նա նաեւ հրահանգել է իրենց տները լքած եւ վրանային ավաններում բնակվող մարդկանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, առատ տեղումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 12-ը: