Անցած աշնանը Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ճգնաժամը առաջին անգամ օրակարգ է մտցրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վերանայման խնդիրը։ Նման տեսակետ է հայտնել Անկարայի համալսարանին կից եվրոպացի ժողովուրդների հետազոտման կենտրոնի տնօրեն Չաղրը Էրքանը։

Նրա խոսքով, այդ ճգնաժամի ծագման միակ պատճառը գործողությունների ոչ բավարար համակարգումն է։

Անդրադառնալով հայ-թուրքական բուն գործընթացին՝ փորձագետը նշել է, որ «առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն անհնար է, եւ Հայաստանը դա լավ էլ հասկանում»։

Հայ-թուրքական արձանագրությունների տեքստը Բաքվին փոխանցվել է Ռուսաստանի եւ ոչ թե Թուրքիայի միջոցով, գրում է Trend-ը։