ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հույս է հայտնել, որ ազատ առեւտրի համաձայնագիր կկնքվի ԵՏՄ անդամ երկրների եւ Հնդկաստանի միջեւ:

«Հույս ունեմ, որ կարճ ժամանակում կիրականացվի Հնդկաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, ինչը կնպաստի մեր առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը»,- ասել է Մանտուրովը՝ ելույթ ունենալով Գլխավոր արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նստաշրջանում:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման ոլորտում, որով ներկայումս զբաղվում են «Ռոսստանդարտն» ու հնդկական համապատասխան գերատեսչությունը: