Մեծ Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լիդսոմը հայտնել է, որ դուրս է գալիս վարչապետի պաշտոնի համար պայքարից, հայտնում է Reuters-ը:
Այսպիսով` ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը այդ պաշտոնի միակ թեկնածուն է մնացել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարար Սթիվեն Կրեբբն ընտրություններից հանել էր իր թեկնածությունը եւ աջակցել էր Մեյին, որը կուսակցական աթոռի համար մրցապայքարում ֆավորիտ է համարվում:




























