Սիրիայում ռազմական անհաջողությունների հետեւանքով «Իսլամական պետությունը»–ը Եվրոպայում ահաբեկչական գործողությունների համար մահապարտներին սկսել է ուղարկել Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով։

Ինչպես գրել է թուրքական Milliyet–ը,  թուրքական անվտանգության ուժերի հետախուզական ծառայությունները ֆիքսել են, որ ԻՊ–ը սկսել է ակտիվորեն մահապարտներ ուղարկել Թուրքիա եւ Եվրոպա։ 

Նշվում է, որ Թուրքիայում ԻՊ–ի զինյալների բացահայտումներից հետո ԻՊ–ը  մահապարտների 25 հոգանոց նոր խմբավորում է ուղարկել Թուրքիա։  Բացի այդ, Թուրքիայի ոստիկանական բաժանմունքները զգուշացումներ են ստացել, որ Թուրքիայում ԻՊ–ի անդամ ադրբեջանցիների կողմից ահաբեկչության վտանգ կա։