Հայաստանի բնակիչներն այսօր՝ հուլիսի 14-ին, երեկոյան ժամը 22:40-ին հնարավորություն կունենան անզեն աչքով տեսնել Լուսնի եւ Մարսի միացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Լուսինն ու Մարսն այսօր կհանդիպեն: Սա արդեն ստացել է «միացում» անվանումը: Սա կարելի է տեսնել մի քանի օր շարունակ»,- ասաց Հայկ Հարությունյանը։
Նշենք, որ միացումը երկնային մարմինների ուրվագիծն է դրանց՝ էկլիպտիկ երկայնության հավասարման դեպքում։





























