Նիսում ամբոխին խոյահարած բեռնատարի վարորդ Մոհամեդ Լաուեժ Բաուլելը ամուսնալուծված էր: Հարեւանների խոսքով, անցալ տարի նա բաժանվել էր կնոջից եւ առանձին էր ապրում: Զույգը երեք երեխա ուներ:
Հարեւանների կարծիքով, որը հաստատում է Nouvelle d’Armenie-ն, Մոհամեդը սիրում էր բակում ֆուտբոլ խաղալ, ոչ ոք չէր կարող ասել, թե նա իսլամիստ է, որովհետեւ նա երբեք չէր խոսում կրոնի թեմաներով, ալկոհոլ էր խմում, գիշերային ակումբներ էր հաճախում, ընկերուհիներ էր փոխում եւ Ռամադանին ծոմ չէր պահում: Հարեւանների ենթադրությամբ, Մոհամեդի նյարդերը տեղի են տվել:
Սակայն ոստիկանությունը ժխտում է Մոհամեդի մոտ նյարդայնության նոպայի վարկածը, նա հեռավոր ուղեւորությունների վարորդ էր, իր սեփական բեռնատարն ուներ, բայց ողբերգության օրը դա չէր օգտագործել, այլ ուրիշ մեքենա էր վարձակալել: Բացի այդ, նա զինված է եղել, ինչը վկայում է նախապես պլանավորված գործողությունների մասին: Ոստիկանությունում պարզում են, թե արդյոք նա գործ է ունեցել Նիսի արմատական շրջանակների հետ:
Հիշեցնենք, որ Նիսում ողբերգության հետեւանքով 84 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավոր են: Զոհվածների թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա։





























