Twitter սոցիալական ցանցում հրապարակվել են Նիսում բազմության մեջ բեռնատարով մխրճված ենթադրյալ ահաբեկչի փաստաթղթերի լուսանկարները։ Խոսքը ծագումով թունիսցի 31-ամյա Ֆրանսիայի քաղաքացի Մուհամմեդ Լահուաեջ Մուլելի անվամբ տրված կեցության իրավունքը հաստատող թղթի մասին է։ Դատելով լուսանկարից՝ նա բնակության իրավունք էր ստացել դեռ 2009-ին, գրում է Dailymail–ը։
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական ակտը տեղի էր ունեցել հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո. Անգլիական ափով ընթացող բեռնատարը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց: Ոստիկանները վարորդին գնդակահարել են այն ժամանակ, երբ նա, վրաերթի ենթարկելով անցորդներին, զիգզագաձեւ ընթացքով անցել էր երկու կիլոմետր: Զոհվել է 84 մարդ, երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:






























