Բրիտանական խորհրդարանի շենքը Ֆրանսիայի դրոշի գույներով  կպատվի՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի:

«Երեկոյան ժամը 9-ից Վեսթմինսթերյան պալատը կպատվի Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի»,- ասված է Համայնքների պալատի միկրոբլոգում:

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել:

Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհերի թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա: