Հուլիսի 15-ին Օդեսայի «Չայկա» մանկապատանեկան կենտրոնում տեղի է ունեցել  Ուկրաինայի հայերի միության ամառային մակապատանեկան ճամբար-2016-ի փակման հանդիսավոր արարողությունը, փոխանցում է Analitikaua-ը:

Այս տարի Ուկրաինայի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Հայաստանից եւ Բուլղարիայից մոտ 100 երեխա հանգստացել է Սեւ ծովի արեւոտ լողափերին:

Հանգստացողների համար ընդարձակ ծրագիր էր պատրաստված՝ ներառյալ պատմամշակութային վայրերով հետաքրքիր էքսկուրսիաներ, հայերենի դասընթացներ, հայկական պարերի ուսուցում, մարզական մրցույթներ, հայ կինեմատոգրաֆիայի ֆիլմերի ցուցադրում եւ այլ միջոցառումներ:

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդների կյանքին: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին եւ սպորտին: Միությունը պարբերաբար կազմակերպում է հայ երիտասարդության հանգիստը: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: