Ծագումով թունիսցի ահաբեկիչը, որը Նիսում բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, մինչ 2005 թ. Ֆրանսիա տեղափոխվելը մի քանի տարի շարունակ հաճախել է հոգեբաններին: Այս մասին հայտարարել է Մուհամմեդ Բուլելի քույրը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Քրոջ խոսքով՝ հարազատները փաստաթղթեր են հանձնել ոստիկանությանը, որոնք հաստատում են բժշկին այցելելու փաստը: Նա նաեւ պնդել է, որ եղբայրը հոգեբանական խնդիրներ ուներ:





























