Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի ղեկավար Քրիստիան Էստրոզին Sky News-ին հայտնել է, որ Նիսում Բաստիլի գրավման օրվա միջոցառումների ժամանակ ազգային ոստիկանության բավականաչափ ուժեր չեն եղել:

Ավելի վաղ Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալը Sputnik-ի հետ զրույցում ասել էր, որ հուլիսի 15-ի առավոտյան ինքը Էստրոզիի հետ Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւին, վարչապետ Մանուել Վալսին եւ նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել էր, որ երկար ժամանակ ոստիկանական ուժերի պակաս է զգացվում, որը երբեք չի լրացվում:

Էստրոզիի խոսքով՝ ազգային ոստիկանությունը բավականաչափ ուժեր չի ունեցել:

Նիսում Բաստիլի գրավման օրվա միջոցառումների ժամանակ ընդամենը 112 ոստիկան է եղել, որոնց թվում՝ 62-ը՝ ազգային ոստիկանության աշխատակիցներ, իսկ 50-ը՝ համայնքային:

Հեռուստաընկերությունը հայտնում, է, որ քաղաքում պետք է ակնկալվեր  մոտ 700 ոստիկանի ներկայություն: