ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «կոռումպացված եւ թույլ մարդ է»: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Հիլարի Քլինթոնը կոռումպացված անձնավորություն է: Նա ամբողջովին ենթարկվում է խոշոր բիզնեսին»,- ասել է Թրամփը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսին:

Թրամփի խոսքով՝ իրենք հավատում են ամերիկայիզմին, իսկ Քլինթոնը՝ գլոբալիզմին:

Թրամփի մամուլի ասուլիսը նվիրված էր փոխնախագահի պաշտոնում Ինդիանայի նահանգապետ Մայքլ Փենսի թեկնածության առաջադրմանը:

«Քլինթոնի եւ Փենսի տարբերությունն այն է, որ Մայքլ Փենսը երբեք չի վախենում մեր թշնամիներին անուններով կոչել: Դա արմատական իսլամն է ու արմատական իսլամական ահաբեկչությունը: Իսկ Հիլարի Քլինթոնը թույլ մարդ է»,- ասել է Թրամփը: