Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը դատարանի առջեւ կկանգնի։ Ֆրանսիայի գերագույն դատարանը հուլիսի 22-ին բացել է համապատասխան դատական գործընթացի ուղին, հայտնում է DW–ն։
ԱՄՀ ղեկավարը արդարադատության մարմինների ուշադրության կենտրոնում է գտնվում կասկածելի բազմամիլիոնանոց փոխհատուցման գործի կապակցությամբ։ Փոխհատուցումը վճարվել էր 2008-ին բիզնեսմեն Բեռնար Թափիին Լագադրի աջակցության շնորհիվ, որը այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։




























