ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի աստղաֆիզիկոսները հայտնաբերել են մի արտասովոր համակարգ, որի էկզոմոլորակները չափազանց մոտ են լուսատուին: Հետազոտությունը հրապարակվել է Astronomical Journal ամսագրում, այդ մասին հակիրճ հայտնում է Ֆլորիդայի տեխնոլոգիական ինստիտուտը, փոխանցում է Lenta–ն:

Kepler-80 աստղի շուրջ հինգ էկզոմոլորակներ են պտտվում 1,3,4, 7 ու 9 երկրային օր ժամանակահատվածներով: Դրանք բոլորը 150 անգամ մոտ են լուսատուին, քան Երկիրը՝ Արեգակին, ու չափազանց մոտ են միմյանց: Չորս արտաքին մոլորակները 4-6 անգամ ծանր են Երկրից, իսկ Kepler-80–ին ամենամոտ երկնային մարմինները գրեթե կրկնակի մեծ են մյուսներից , քանի որ հսկայական ջրածնային հելիումային մթնոլորտներ ունեն:

Արտաքին չորս մոլորակները ուղեծրային ռեզոնանսում են գտնվում միմյանց նկատմամբ: Դինամիկան յուրաքանչյուր 27 օրը մեկ վերադառնում է ելման կետին: Kepler-80 համակարգը գտնվում է Երկրից 1.1 հազար լուսային տարվա հեռավորության վրա Կարապի համաստեղությունում: Լուսատուն իրենից ներկայացնում է նարնջագույն թզուկ, որը 1.5 անգամ փոքր է Արեւից:

Էկզոմոլորակները բացահայտվել են 2012-ին տիեզերական հեռադիտակի օգնությամբ: Վերջին հետազոտության արդյունքում գիտնականները հաստատել են համակարգի անսովոր բնույթը ու ճշգրտել դրա ուղեծրային բնութագրերը: