Հյուսիսային ծովում, Հոլանդիայի ափերի մոտ բախվել են ռուսական եւ ուկրաինական անձնակազմեր ունեցող երկու նավեր: Ինչպես այսօր հայտնել է «Սովֆրախտ» ծովային պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Վոյտենկոն, կոնտեյներներ տեղափոխող երկու նավերը` «MSC Nikita»-ն եւ «Nirint Pride»-ը բախման արդյունքում լրջորեն վնասվել են: «Nirint Pride»-ի անձնակազմում 18 ռուսներ են, իսկ «MSC Nikita»-ում 23 ուկրաինացիներ:
Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երեկ Հուք ոֆ Հոլանդ նավահանգստից 20 մղոն հեռավորության վրա: Բախումից անմիջապես հետո ռուսական նավում հրդեհ է բռնկվել:
"Վերջին տվյալներով, «Niritn Pride»-ը քարշակով տեղափոխվել է Ռոտերդամ: Վոյտենկոն չի հստակեցրել, թե արդյո՞ք կան տուժածներ նավերի անձնակազմի անդամների մեջ:




























